Եթե Ոստիկանությունը և դատախազությունը հանցագործներին բռնեն և նրանց մեղավորությունն ապացուցող փաստեր հավաքեն, ապա դատախազը մեղադրական հայց կներկայացնի դատարան։
Դատարանն այն մարմինն է, որը վճռում է մեղադրյալների մեղավորությունը
և պատիժ է նշանակում։ Հիշիր, որ եթե Քո գործով բանը հասնի դատական վարույթին, ապա դատարանը կկանչի Քեզ որպես տուժող կողմ և կընդունի
Քո ցուցմունքները։ Շատ կարևոր է, որպեսզի ներկայանաս դատական նիստին,
քանի որ Քո բացակայությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ դատարանը չկարողանա գտնել բավարար հիմքեր, որպեսզի պատժի մեղավորներին։
Հիշիր, Քո ցուցմունքը կարևոր ապացույց է հանդիսանում գործում։
Առաջին ատյանի դատարանի վճիռը ոչ միշտ է վերջնականապես ավարտին հասցնում տվյալ գործի վարույթը, քանի որ դժգոհ կողմերը կարող են վճիռը բողոքարկել երկրորդ ատյանի դատարանում։ Հետևաբար, եթե համաձայն չես առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի հետ, ապա հիշիր, որ կարող ես բողոքարկել այն։ Հիշիր նաև, որ բողոքարկել կարելի է օրենքով սահմանված ժամկետում։