«Ռասիզմ։ Պայքարում եմ, չեմ լռում» տեղեկատվական ծրագիրն անցկացվում է Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող Էմիգրանտներն ատելությունից դրդված հանցագործությունների դեմ, այսինքն ինչպես արդյունավետ կերպով պաշտպանել սեփական իրավունքները ծրագրի շրջանակներում։ Ծրագրի մտահղացումը պատկանում է ՆԳՆ Ստուգումների, բողոքների և դիմումների բաժնի Մարդու իրավունքների պաշտպանության խմբին, որն ամեն օր զբաղվում է ատելության հետ կապված հանցագործությունների դիտարկմամբ և քայլեր է ձեռնարկում դրանց դեմն առնելու համար։
Համապետական տեղեկատու ծրագրի ստեղծման միտքը ծնվել է կապված՝ Լեհաստանում օտարերկրացիների ավելացման հետ. օտարերկրացիներ, ովքեր կարող են դառնալ ատելությունից դրդված հանցագործությունների զոհ։ Լեհաստանում բնակվող, սովորող և աշխատող էմիգրանտների միջավայրում կարիք կա մեծացնել տեղեկությունների շրջանակը՝ կապված ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների իրազեկման և հետապնդման հետ։ Այս խնդրի մասին ահազանգվել է էմիգրանտների հետ Մարդու իրավունքների պաշտպանության խմբի հանդիպումների ժամանակ։
Ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների նպատակն է օտարերկրացիներին իրազեկել հետևյալ խնդիրների մասին.
• ինչ են իրենցից ներկայացնում ատելությունից դրդված հանցագործությունները
և ինչպես են կարգավորվում լեհական օրենսդրության մեջ,
• ինչ քայլեր կարող է ձեռնարկել այդպիսի հանցագործությունից տուժողը,
ինչ պետք է սպասել առանձին հիմնարկություններից,
• որտեղ պետք է դիմի անձը, ով այդպիսի հանցագործության զոհ է դարձել.
ինչ իրավասություններ ունեն այդ հիմնարկությունները և ինչ խնդիրներ են
դրված նրանց առջև, որն է իրավապահ մարմինների ընթացակարգը։
Կուզենայինք, որպեսզի ինչպես այս կայքը, այնպես էլ օտարերկրացիների միջավայրում տարածվող իրազեկման թերթիկներն ընկալվեն որպես տեղեկությունների ամփոփ ժողովածու, որը կոչված է օգնելու ատելությունից դրդված հանցագործություններից տուժած բոլոր օտարերկրացիներին, որպեսզի կարողանան արդյունավետ կերպով պաշտպանել սեփական շահերը։ Տեղեկատու թերթիկներն ու ազդագրերը հասանելի են Լեհաստանի տարբեր ստորաբաժանումներում, պետական հաստատություններում, կրթօջախներում, ինչպես նաև այլ հանրային հիմնարկություններում, հետևաբար, դրանց կարող ես հանդիպել տարբեր վայրերում՝ Լեհաստանի ամբողջ տարածքում։ Դրանց առկայությունը նշանակում է, որ տվյալ հաստատությունն ընդգրկված է սույն ծրագրում։
Ծրագրի շրջանակներում նաև կոչ ենք անում օտարերկրացիներին, որպեսզի լեհական իրավապահ մարմիններին հաղորդագրություն տան այն հանցագործությունների մասին, որոնց հետևանքով տուժել են կամ վկա են եղել։
Հուսով ենք, որ մեր գործողությունները կօգնեն, որպեսզի Էմիգրանտները վստահեն լեհական հանրային հիմնարկություններին և նրանք կկապվեն այդ հաստատությունների տնօրինության հետ։ Հավատում ենք, որ դրա շնորհիվ օտարերկրացիները Լեհաստանում իրենց ապահով կզգան։
Էմիգրանտներն ատելությունից դրդված հանցագործությունների դեմ, այսինքն ինչպես արդյունավետ կերպով պաշտպանել սեփական իրավունքները ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրոպական ֆոնդի միջոցներից Երրորդ երկրների քաղաքացիների ինտեգրման նպատակով։