ՈՒՄ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ՄԱՍԻՆ

Որպես հանցագործությունից տուժող կողմ՝ իրավունք ունես պահանջել, որպեսզի այն կատարողը պատժվի։ Բայց, որպեսզի հնարավոր լինի պատժել մեղավորին, պարտադիր պետք է տեղեկացնես ռասիզմի դրսևորման մասին իրավապահ մարմիններին (ոստիկանությանը կամ դատախազությանը) և հայտնես քո ունեցած տեղեկությունները, որոնք կօգնեն գտնել ու բերման ենթարկել կատարողին, իսկ հետո նաև դատապարտել։

1. Հանցագործության մասին իրազեկումը։

Ատելությունից դրդված հանցագործության մասին տեղեկացնելու մի քանի միջոցներ կան. անկախ այն բանից՝ դու տուժող ես, թե վկա, կամ էլ թե հանդես ես գալիս այն անձի անունից, ով տուժել է ատելության հիմքով կատարված հանցագործությունից։ Ահա դրանցից կարևորագույնները՝

ա) Արտակարգ իրավիճակներում.

        Զանգահարիր 997 կամ 112 հեռախոսահամարներով։

բ) Ներկայացիր անձամբ ոստիկանություն կամ դատախազություն։

Գնա Ոստիկանության կամ դատախազության մոտակա բաժին և հայտնիր հանցագործության մասին։ Կարող ես նաև իրազեկել գրավոր եղանակով։ Հանցագործության մասին հայտարարություն կարող ես տալ Ոստիկանության ցանկացած բաժանմունքում, սակայն եթե կապ հաստատես տեղի ունեցած պատահարին մոտ գտնվող ոստիկանության բաժանմունքի հետ, ապա Քո հայտարարության քննությունն ավելի արդյունավետ կընթանա։

գ) Տեղեկացրու ատելության հիմքով կատարված հանցագործության մասին՝ գրելով էլեկտրոնային նամակ (e-mail) հերթապահ սպային։

Ոստիկանության որոշ բաժանմունքներ հնարավորություն են ընձեռում հանցագործության մասին հաղորդագրություն տալ էլեկտրոնային փոստի (e-mail) միջոցով։ Ստուգիր ոստիկանության բաժանմունքի կայքում, արդյոք ընդունելի է նրանց համար կապի այդ տեսակը։ Էլեկտրոնային նամակ գրելիս չմոռանաս գրել քո անունը, ազգանունը և հետադարձ կապի տվյալները։

2. Ոստիկանությանը կամ դատախազությանը հանցագործության մասին հայտարարություն տալուց հետո կարող ես դրա մասին իրազեկել նաև այլ հիմնարկությունների.

ա) Գրիր ՆԳՆ Մարդու իրավունքների պաշտպանության խմբին։

Եթե կուզես, որ մենք դիտարկենք Քո հայցը, ապա ատելության հիմքով կատարված հանցագործության մասին կարող ես տեղեկացնել ՆԳՆ Մարդու իրավունքների պաշտպանության խմբին։ Քեզնից տեղեկություն ստանալուց հետո, ՆԳՆ Մարդու իրավունքների պաշտպանության խումբը կկապվի Ոստիկանության կամ դատախազության հետ և կհետևի Քո հարցի քննման ընթացքին։

ՀԻՇԻՐ. Ոստիկանության աշխատակիցները պարտավոր են լրջորեն վերաբերվել ատելության հիմքով կատարված հանցագործությանը և պետք է ուշադիր ուսումնասիրեն այդ տեսակ գործերը։ Սակայն, եթե այնպես պատահի, որ ատելության հիմքով կատարված հանցագործության մասին հայտարարելու Քո փորձն արժանանա անհամապատասխան վերաբերմունքի, ապա տեղյակ պահիր ՆԳՆ Մարդու իրավունքների պաշտպանության խմբին այդ մասին։ Խումբը կքննի Քո հայտարարությունը և քայլեր կձեռնարկի, որպեսզի հարցը պարզաբանվի։

Հաղորդագրություն կարելի է ուղարկել էլեկտրոնային նամակով, հետևյալ հասցեով՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript ,
Ֆաքսի միջոցով՝ (22) 60 170 13 համարին,
Սովորական փոստային նամակով, հետևյալ հասցեին՝
Zespół ds. Ochrony Praw Człowieka
Departament Kontroli, Skarg i Wniosków
Ministerstwo Spraw Wewnętrznych
ul. Stefana Batorego 5
02-591 Warszawa
Խմբի հետ կարող ես կապվել նաև՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ (22) 60 141 36, (22) 60 115 38 ։

բ) Դիմիր հասարակական կազմակերպություններին։

Որոշ ոչ պետական, հասարակական կազմակերպություններ անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրում կամ այլ օգնություն են ցուցաբերում այն անձանց, ովքեր տուժել են ատելությունից դրդված հանցագործությունից։ Այդպիսի կազմակերպություններից են՝

  • Մարդու իրավունքների Հելսինկյան գրասենյակը: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript , tel. (22) 556 44 40, (22) 556 44 66
  • Քաղաքացիների խորհրդատվության գրասենյակը (գրասենյակներն աշխատում են Լեհաստանի տարբեր քաղաքներում, որոնց հասցեները տեղակայված են հետևյալ կայքում՝ www.zbpo.org.pl): Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
  • Իրավաբանական միջամտության ընկերությունը: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript , tel. (22) 629 56 91, (22) 621 51 65
  • «Փորկություն» հիմնադրամը: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript , tel. (22) 828 04 50
  • Բազմամշակութային հասարակության ինտեգրման ընկերությունը NOMADA: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript , tel. (71) 307 03 35
  • «Այլեւսերբեք» ընկերակցություն: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript tel.: 601360835

Հիշի՛ր, որ ատելությունից դրդված հանցագործությունից կարող ես տուժել ոչ միայն դու, այլև Քո ընկերներն ու ծանոթները։ Այդպիսի դեպքերի մասին հայտարարելով, կօգնես իրավապահ մարմիններին պատժել դրանց մեղավորներին։

Հիշիր, որ հանցագործության մասին հայտարարություն տալը չի՛ կարող բացասական ազդեցություն ունենալ Լեհաստանում Քո բնակության իրավունքի վրա։

ԴՈՒ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՍ։
ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՅՔԱՐԵԼ ՌԱՍԻԶՄԻ ԴԵՄ։

eu