ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԴՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ նախատրամադրվածությամբ պայմանավորված արարք է, որն արգելված է լեհական օրենքով։ Դա այնպիսի հանցագործություն է, որը կատարվել է միմիայն այն պատճառով, քանի որ, անձն ում հանդեպ կիրառվել է, ի տարբերություն արարքը կատարողի, ունի տարբերվող առանձնահատկություններ և հաճախ տարբերվում է իրեն շրջապատող հասարակությունից. օրինակ` ունի մաշկի այլ գույն, ծագումով այլ երկրից է, կամ այլ մշակույթի կրող է, խոսում է այլ լեզվով, կամ ունի այլ կրոնական պատկանելություն։ Այդպիսի հանցագործություններից տուժողները, հետևաբար, նպատակային են ընտրվել՝ բացառապես այն պատճառով, որ ունեն վերը թվարկված առանձնահատկություններից մեկը։
Ատելությունից դրդված հանցագործության օրինակներ են՝ ֆիզիկական բռնությունը, վիրավորանքները, սպառնալիքը, գույքի վնասումը կամ ոչնչացումը, հրդեհումը, եթե իհարկե այդ արարքների պատճառը եղել է անձի հանդեպ ատելությունը՝ պայմանավորված նրա մաշկի գույնով, էթնիկ, ազգային կամ էլ կրոնական պատկանելությամբ։ Հասարակական վայրերում կարող ես հանդիպել նաև օտարերկրացիների հանդեպ թշնամության դրսևորման այլ ձևերի՝ թշնամական գրությունների ու սիմվոլների շինությունների պատերին կամ հասարակական տրանսպորտի կանգառներում։ Այդպիսի բովանդակությամբ տեքստեր կարող են հայտնվել նաև համացանցում։
Վերևի պարբերությունում նկարագրված արարքները Լեհաստանում պատժելի են։ Այդպիսի արարքների կատարման համար լեհական քրեական օրենսգիրքը նախատեսում է պատիժ։ Այդ հանցագործություններից որոշները՝ բռնությունը, սպառնալիքը, վիրավորանքը կամ մարմնի անձեռնմխելիության հասարակական խախտումը, ինչպես նաև ատելության հրահրումը՝ կապված ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնական պատկանելության հետ, լեհական օրենքում մանրամասն են ներկայացված և Քրեական օրենսգրքում ունեն առանձին կանոնակարգեր։ Պետք է իմանաս, որ ատելությունից դրդված հանցագործությունները Լեհաստանում պատժվում են օրենքով։ Դա նշանակում է, որ եթե Ոստիկանությունը կամ դատախազությունն իմանա դրա մասին (քեզնից, մամուլից, վկայի ցուցմունքից), ապա պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ անկախ տուժողի կամքից։