Եթե ատելության հիմքով կատարված հանցագործության տուժող կամ վկա դառնաս, ապա կարևոր է, որպեսզի առաջին հերթին հայտնես դրա մասին իրավապահ մարմիններին, այնուհետև տեղեկացնես դրա մասին Մարդու իրավունքների պաշտպանության խմբին։ Այդպիսի հերթականության պահպանման շնորհիվ կկարողանանք վերահսկել Քո տված հաղորդագրության քննության ընթացքը՝ մեր իրավական կարողությունների չափով։
Ատելության հիմքով կատարված հանցագործությունների մոնիտորինգը մտնում է ՆԳՆ Մարդու իրավունքների պաշտպանության խմբի իրավասության մեջ։
Եթե մեզ մոտ տեղեկություն է հայտնվում ատելությունից դրդված հանցագործության մասին, ապա մենք կապվում ենք Ոստիկանության հետ
և տեղեկություններ ենք քաղում ձեռնարկված քայլերի մասին, այնուհետև այդ տեղեկությունը տրամադրում ենք մեզ դիմող կողմին։ Եթե Ոստիկանությունը նախկինում չի իմացել պատահարի մասին (օրինակ՝ ոչ մի հայտարարություն չի ստացել), ապա մեր Խմբից տեղեկություն ստանալուց հետո հետաքննություն է սկսում։ Հետևաբար, կարևոր է, որպեսզի Խմբին հայտարարություն ուղարկելիս նկարագրես պատահարը (գրիր նաև տեղի ու ժամանակի մասին), նշիր թե արդյոք այդ պատահարի մասին որևէ այլ տեղ հայտարարություն տրվել է թե ոչ,
և անպայման գրիր Քո հետ կապ հաստատելու տվյալները (անուն, ազգանուն,
էլ. փոստի և նամակագրության հասցեները)։ ՆԳՆ Մարդու իրավունքների պաշտպանության խմբի կողմից հայտարարություն ստանալուց հետո, Ոստիկանությունը կամ դատախազությունը կփորձեն կապ հաստատել Քեզ հետ, որպեսզի ցուցմունք վերցնեն Քեզնից։